Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին:
Որոշմամբ, քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով, ստեղծվել է հանձնաժողով ու հաստատվել նրա կազմը: Հանձնաժողովում, որի աշխատանքները կգլխավորի Ս.Գրիգորյանը, ընդգրկված են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ ստեղծագործական կազմակերպությունների և հասարակական կառույցների ղեկավարներ:
Հանձնաժողովին հանձնարարված է մինչև հուլիսի 10-ը ներկայացնել տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն