Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածով և ելնելով Ստեփանակերտ քաղաքի տարածքում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունից` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման մասին:
Որոշման համաձայն հաստատվել է հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման հանձնաժողովի կազմը` փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Հաստատվել է նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը:
Նախատեսվում է կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացումը քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում` անկախ սեփականության ձևից: Ծրագրի շրջանակներում մասնավորապես նախատեսվում է քարոզչական աշխատանքներ տանել Աջափնյակ, Ստեփգէս, Արմենավան, Հայկավան, Կրկժան, Սարի թաղ, Սարիլանջ, Արեշ, Մելիքավան թաղամասերի բնակչության շրջանակներում: Ծրագրվում է նաև զանգվածային լրատվության միջոցներով լոկալ հրդեհների կանխարգելման նպատակով բնակչության հետ բացատրական աշխատանքներ իրականացնել: Միջոցառումների կազմակերպմանը ներկգրավվեն ինչպես թաղային, այնպես էլ` տնային կոմիտեների նախագահները:
Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծրագրով հաստատված աշխատանքների կազմակերպումը հանձնարարված է հանձնաժողովի նախագահի տեղակալին, իսկ հսկողությունը` հանձնաժողովի նախագահին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն