ՀԻՇԱՐԺԱՆ ԵՌԱՏՈՆԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

17.03.2015

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015թ. փետրվարի 24-ի <<Հայրենական մեծ պատերազմում տարածք հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարության մասին>>  N 98-Ա որոշումը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարության  կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու մասին:

Համաձայն փաստաթղթի, Ստեփանակերտ քաղաքում տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել նրա անհատական կազմը: Հանձնաժողովի կազմում, որի աշխատանքները կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ընդգրկված են ինչպես քաղաքապետարանի տարբեր բաժինների պետեր ու քաղաքային համայնքի ավագանու անդամներ, այնպես էլ` քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուներ:

Հանձնաժողովին հանձնարարված է հստակեցնել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ու  մինչև 2015թ. մարտի 10-ը ներկայացնել քաղաքապետի հաստատմանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար