ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻՆ

04.12.2014

Ամանորի ծրագրի շրջանակներում մայրաքաղաքը նախապատրաստվում է տոնական միջոցառումներին: Հրապարակներում և փողոցներում, հասարակական վայրերում արդեն սկսվել են ձևավորման ու զարդարման, լուսային գունեղ շղարշները և խորհրդանշական հնչեղ գուներանգներով պաստառների տեղադրման աշխատանքները, որոնք համակարգվում են քաղաքապետարանի` տոնական միջոցառումների անցկացման հանձնաժողովի կողմից: Այդ գործընթացին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան  բաժինների, <<Բնակարանային շահագործում ՓԲԸ և <<Արցախէներգո>> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի ներկայացուցիչները:

Նախորդ տարվա օրինակով, այս անգամ ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Արցախի մայրաքաղաքի ամանորյա ձևավորմանն իրենց մասնակցությունն է բերել <<Երքաղլույս>> ՓԲԸ մասնագետները, որոնք ձեռնամուխ են եղել ժամանակակից լուսային առավելություններով հագեցած ելիզների տեղադրմանը:

Վերածննդի հրապարակում մեկնարկվել են նաև հանրապետության գլխավոր տոնածառի զարդարման աշխատանքները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար