Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժինը` ղեկավարվելով Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 22 մարտի 2010թ. թիվ 14Ն որոշմամբ, այսուհետ խիստ հսկողություն է իրականացնելու քաղաքացիների կողմից օգտագործվող գույքի և հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման նկատմամբ:
Առևտրի սրահների մակերեսից, բնակելի անհատական տների սահմաններից դուրս, մայթերում, կենցաղային իրեր, ստվերաթղթե արկղեր, թափոններ, պոլիէթիլենային տոպրակներ շինարակական և կենցաղային այլ նյութեր, փայտանյութեր տեղադրելը կամ թափելը խիստ արգելվում է:
Պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացող քաղաքացիները օրենսդրությամբ սահմնաված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային
տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային
կանոնների պահպանման վերահսկողության բաժին