ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

17.11.2014

Բնակչության անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով օրերս ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Ա.Մկրտչյան-Անդրանիկ-Վ.Մամիկոնյան խաչմերուկում տեղադրվել է լուսացուցային ժամանակակից սարքավորում, ինչը զգալիորեն կնպաստի մեքենաների երթևեկության հստակ համակարգմանն ու <<բեռնաթափմանը>>:

Տարածքում ճանապարհային ոստիկանության մասնագետների կողմից միաժամանակ իրականացվել են հորիզոնական գծանշման աշխատանքներ: Քայլեր են ձեռնարկվում քաղաքի լուսացույցերի նորոգման և նորերի տեղադրման ուղղությամբ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար