ԿՆԱԽԸՆՏՐՎԻ ԱՅՆ ՏԵՔՍՏԸ, ՈՐՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է

07.11.2014

Նոյեմբերի 6-ին քաղաքապետ, Ստեփանակերտի օրհներգի մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ հանձնախմբի հերթական նիստը, որտեղ քննություն առնվեցին երկրորդ փուլ անցած աշխատանքները:

Ներկաների կողմից ամենատարբեր տեսակետներ հնչեցին ներկայացված օրհներգի տեքստերի շուրջ, որոնք միտված են լիարժեք, կատարյալ ստեղծագործությունների ապահովմանը: Քննարկումների արդյունքում առաջարկվեց արժանի գործերը /օրհներգի համար երաշխավորված տեքստերը/ հեղինակիներին հանձնել վերջնական հղկման ու խմբագրման նպատակով  և լրամշակված տարբերակներն ընդգրկել մրցութի հերթական փուլ:

Հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ Ս.Գրիգորյանն ամփոփելով քննարկումների արդյունքները և վերստին կարևորելով մրցույթի նշանակությունը, ընդգծեց, թե վերջնական նպատակը մեկն է` մայրաքաղաքի օրհներգի համար նախընտրել այն տարբերակը, որը կարժանանա հանրության ուշադրությանը և կդիմանա ժամանակի քննությանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար