ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳՈՎ

13.10.2014

Գրեթե մի շաբաթ առաջ մեկնարկած <<Էրեբունի-Երևան-2796>> տոնական միջոցառումները եզրափակվել են հոկտեմբերի 12-ին համայն հայության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում կայացած գալա համերգով, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր և գործընկեր քաղաքների պատվիրակության անդամները, բազմաթիվ հյուրեր:

Գալա համերգին ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար