ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

23.09.2014

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի  հրավիրված էին մայրաքաղաքի պետական կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթամշակութային օջախների և ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներ, գլխավորապես քննության առնվեց քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, հստակեցվեց նրա պատրաստվածության աստիճանը:

Քաղաքապետի առաջարկությամբ տոնական միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի անդամներն ու համապատասխան կառույցների ղեկավարները կատարված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան տեղեկատվությամբ և ճշգրտվեցին առաջիկա անելիքները: Սուրեն Գրիգորյանն ընդգծելով համաքաղաքային տոնակատարությունը լիարժեք, բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը, համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուրն անձնական ակտիվություն և պատասխանատվություն կդրսևորի , կգտնվի նախաձեռնողի դերում, կարվի հնարավորը, որպեսզի քաղաքի օրվա հետ կապված տոնակատարությունը վերածվի համաժողովրդական տոնախմբության:

Խորհրդակցությունում  անդրադարձ եղավ նաև 2015թ. համայնքային բյուջեի ձևավորման նպատակով` նախագծի պատրաստման գործընթացների շուրջ, Ս.Գրիգորյանի կողմից քաղաքապետարանի բաժինների պետերին տրվեցին կոնկրետ հանձնարարություններ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար