Ստեփանակերտ քաղաքի բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքներում սանիտարական վիճակի, հակահրդեհային անվտանգության ապահովման և ենթակառուցվածքների շահագործման պարտադիր նորմերի պահպանման ու վերահսկողություն իրականացնելու նպատակով քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ստորագրել է որոշում` հանձնաժողով ստեղծելու մասին:
Համաձայն ընդունված որոշման, հանձնաժողովին հանձնարարված է իրականացնել ստուգումներ, բացահայտված խախտումների և թերությունների մասին կազմել համապատասխան ակտեր ու ներկայացնել առաջարկություն` դրանց վերացման վերաբերյալ: Հանձնաժողովի աշխատանքները կգլխավորի քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար