Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածով և ելնելով Ստեփանակերտ քաղաքի տարածքում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունից,քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման մասին: Որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որի աշխատանքները կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտի փրկարարական վարչության պետ Ա.Ջավադյանը, պետական ծառայության Ստեփանակերտի ՓՎ բնակչության և տարածքների պատպանության բաժնի պետ Կ.Ներսեսյանը, քաղաքապետարանի բաժինների պատասխանատուներ, նրա ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներ:
Սույն որոշմամբ հաստատվել է նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար