ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ` ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

26.04.2014

Ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների շրջանակում շարունակվում են մայրաքաղաքի բարեկեցիկ տեսքի ապահովմանը, փողոցների և թաղամասերի, համայնքի տարածքն ընդգրկող առանձին հատվածների ու հասարակական վայրերի սանմաքրմանը միտված ձեռնարկումները:

Իրականացվող աշխատանքներում առանձնահատուկ ակտիվություն են դրսևորում <<Սանմաքրում>> ընկերության բանվորները, որոնց տեսադաշտից դուրս չի մնում ոչ մի անկյուն: Ապրիլի 26-ին նրանց կողմից կազմակերպված հերթական շաբաթօրյակի գլխավոր <<հավաքատեղին>> քաղաքային կենտրոնական գերեզմանոցի տարածքն էր, ուր ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ ձգտել են պատշաճ մաքրություն կազմակերպել և կուտակված աղբն ամբողջովին դուրս բերել գերեզմանոցից ու նրա շրջապատից:

Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի խոսքով, ծառատնկման, սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսյան տոները:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար