ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՑ ԱՌԱՋ

17.04.2014

Ընդամենը երկու օր է մնում Ստեփանակերտում ապրիլի 19-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի միջոցառումների ծրագրի իրագործմանը: Եվ դա առիթ էր, որպեսզի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների անցկացման հանձնաժողովի անդամների, քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրերաշխատանքային խորհրդակցություն ու ևս մեկ անգամ ճշգրտվեին առաջիկա անելիքները:

Պարոն Գրիգորյանի առաջարկությամբ փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ով համակարգում է միամսյակի կազմակերպման հետ առնչվող խնդիրները, շաբաթօրյակին ծրագրված համալիր աշխատանքների և ձեռնարկվող քայլերի վերաբերյալ հանդես եկավ համապատասխան տեղեկատվությամբ: Նա նշեց, որ պետական կառույցների,հիմնարկների ու ձեռնարկությունների /անկախ սեփականության ձևից/, կրթօջախների ղեկավարները նախապես տեղեկացվել են իրականացվելիք աշխատանքների բնույթին ու ծառատունկ իրականացնելու, սանիտարական պատշաճ մաքրություն կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր կոլեկտիվի համապատասխան տարածք է հատկացված: Ա.Հակոբյանը համոզմունք հայտնեց, թե շաբաթօրյակի օրինակելի անցկացմանը ոչինչ չի խոչընդոտի, և ստեփանակերտցիներն իրենց ակտիվ մասնակցությունը բերելով համաքաղաքային միջոցառմանը, կնպաստեն մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնմանը,նրամաքուր և բարեկեցիկ տեսքի ապահովմանը:

Խորհրդակցությունում ապրիլի 19-ին իրենց գլխավորած կառույցների կողմից իրականացվելիք ձեռնարկումների մասին տեղեկություններ հաղորդեցին նաև <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ջրմուղ կոյուղի>>, <<Ստեփանակերտի մշակույթի տուն>> ընկերությունների պատասխանատուները: Նշվեց, որ շաբաթօրյակին քաղաքի տարբեր թաղամասերում կկազմակերպվեն մշակութային  տարբեր միջոցառումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը, քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկաներին պարտավորեցրեց վերջնականապես հստկեցնել կանխատեսվող միջոցառումների ծրագիրը ու մեկ մարդու պես կազմակերպված դուրս գալ շաբաթօրյակին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար