Մարտի 29-ի հանրապետության տարածքում մոլեգնած քամու պատճառով թեթևակի վնասվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները, հենասյուններն ու էլեկտրալարերը, որոշ ենթակայաններ, գետնին են տապալվել տարեց ծառեր:
Ստեփանակերտցիներին որոշակի հոգսեր է պատճառել և հաջորդ օրը` մարտի 30-ին տեղացած առատ ձյունը, որը շարունակվել է ամբողջ օրը: Սակայն այդ ամենը հանկարծակիի չեն բերել ոչ <<Սանմաքրում>> ՀՈԱԿ, ոչ էլ <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> և <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>> ընկերությունների աշխատողներին, որոնք վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վթարների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը, քաղաքի սանիտարական մաքրության ապահովմանը:
Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, վթարների վերացման բրիգադները գործում են լարված ռեժիմով և քայլեր են ձեռնարկվում քաղաքացիներից ստացված ահազանգերին արագ արձագանքելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու, նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար