ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.03.2014

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր

    Ուրախ եմ Ձեզ ողջունելու ավանդական տոնի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ, նվիրական զգացումներ արթնացնում մեր հոգում` յուրաքանչյուրիս համար այն դարձնելով առավել հոգեհարազատ ու խորհրդանշական: Պատահական չէ, որ մարտի 8-ը, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով ենքվերաբերվում այդ երևույթին:

    Մեր հանրապետությունում, ուր կանայք հասարակության լիիրավ անդամ են և օգտվում են ԼՂՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից, մեծ ներդրում ունեն պետականաշինության մեջ, տնտեսության ամենատարբեր ոլորտներում, և անգնահատելի է նրանց դերն անկախության կերտման, ժողովրդական արժեքների ամրապնդման գործում: Կանայք, նեցուկ կանգնելով տղամարդկանց, արժանապատվորեն կատարեցին հայրենասիրական ու քաղաքացիական իրենց պարտքը` պատերազմի դժվար տարիներին, երբ ազատ ու անկախ Արցախի ճակատագիրն էր կանխորոշվում: Այսօր ևս շարունակում են ակտիվորեն մասնակցել հայրենիքի շենացմանն ու զորացմանը: Նրանք ներգրավված են օրենսդիր և գործադիր իշխանություններում,զբաղվում են գիտական, մանկավարժական արգասաբեր աշխատանքով ու հասարակական գործունեությամբ,արարում, արժեքներ են ստեղծում: Եվ ինչպիսի պարտականություն էլ որ վստահված լինի նրանց, կատարում են պատվախնդրորեն, պատասխանատվության բարձր զգացումով:

         Սիրելի կանայք

      Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ խորհրդանշական տոնի` մարտի 8-ի առթիվ և մաղթում երջանկություն, խաղաղություն ու ամենայն բարիք: