Բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի տեղեկատվության համաձայն, քաղաքային համայնքում շարունակվում է բնակարանների սեփականաշնորհման գործընթացը, ինչն իրականացվում է Ազգային Ժողովի կողմից ընդունված համանուն օրենքի երկարաձգման շրջանակում:
Միևնույն ժամանակ, ելնելով բնակարանային հերթում` քաղաքացիների հաշվառման խնդրի կանոնակարգման և հստակեցման, տվյալների ճշգրտման անհրաժեշտությունից, քաղաքապետարանի բնակարանային հարցերով հանձնաժողովի կողմից ժամանակավորապես դադարեցվում է հերթագրման գործընթացը: