ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆ

20.11.2013

Ձմռան ամիսներին անխափան ջեռուցում է խոստանում Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող <<Ջերմային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արմեն Շաբանյանը, ով համակարգի աշխատողների հետ ձգտել է բազմակողմանորեն նախապատրաստվել ջեռուցման սեզոնին և ապահովել բնակչության արդյունավետ սպասարկում:

Կառույցի ղեկավարի խոսքով, ընկերությունն այս տարի շահագործում է թվով 16 կաթսայատուն և ծառայություններ է մատուցում շուրջ երկու տասնյակ հիմնարկ-ձեռնարկությունների, 11 կրթօջախների և նախադպրոցական հիմնարկների:

Ընկերության տնօրենը սակագնի փոփոխությունը պայմանավորում է գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների փոփոխման հետ: 2013-2014թթ. ջեռուցման սեզոնին կգործի նոր սակագին: Մեկ օրվա յուրաքանչյուր խոր.մետր ջեռուցման դիմաց կգանձվի 6 դրամ` ներառյալ ավելացված արժեքի` 7.2 դրամի չափով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար