ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

02.11.2013

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>> օրենքի 9-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով 2004թ. հուլիսի 30-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թիվ 274 որոշմամբ հաստատված <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու>> կարգի 17-րդ կետը, հիմք ընդունելով ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 644-01/10 և ԼՂՀ կառավարության աշխատակազմի 2013թ. սեպտեմբերի 23-ի թիվ 4-1/1616 գրությունները, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Կամո 2-րդ նրբ. թիվ 4 շենքի թիվ 3,7,11,15,19,26,30,34,38,42 թվով 10 բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին:

Ստեփանակերտի համայնքի ղեկավարությանը հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ կնքել բնակարանի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` 10 տարի ժամկետով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար