25.01.2012

Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ ԿԳ նախարարությունից, հստակեցվել է համակարգի /մայրաքաղաքի մասով/ հաստատությունների 2011-2012 ուս. տարվա ցանցը, ըստ որի, կրթության և գիտության Ստեփանակերտի քաղաքային բաժնի ենթակայության տակ գտնվող 1 միջնակարգ, 9 հիմնական և 2 ավագ դպրոցներում կոմպլեկտավորվել են 308 դասարան-լրակազմ` 6835 սովորողի ընդգրկմամբ, 1 ստեղծագործական կենտրոն` 94 խմբով և 995 երեխայի ընդգրկումով, 1 մարզադպրոց` 46 խմբով և 660 երեխայի ընդգրկումով ու նախադպրոցական 3 հիմնական` 21 խմբով և 880 երեխայի ընդգրկումով: