ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹ Է ԿՐՈՒՄ

18.09.2013

Վերջին տարիներին մայրաքաղաքի փողոցների ու բակերի բարեկարգման ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցների հաշվին զգալի աշխատանքներ են իրականացվել: Այնուամենայնիվ, այդ ուղղությամբ անելիքները դեռ շատ են և գործընթացը շարունակական բնույթ է կրում:

            Ընթացիկ տարում այդ նպատակով նախանշված աշխատանքների մի զգալի մասն իրականացվել է կառավարության կողմից տրամադրված գումարներով: 20 մլն դրամ է կազմում այն գումարը, որը բացառապես ծախսվում է քաղաքի հենապատերի և շարքից դուրս եկած աստիճանների վերանորոգման նպատակով: Ծրագրի շրջանակներում մասնավորապես վերակառուցվել և բարեկարգ տեսք են ստացել Ստեփանակերտի Տ.Մեծ փողոցի N 9 հասցեում տեղակայված << Լեռնային Ղարավաղի Հանրապետության պետական արխիվ>> ՊՈԱԿ-ի շենք տանող, Ազատամարտիկների փողոցի N 15 շենքից Վ.Սարոյան փողոց ձգվող և Մ.Մաշտոց փողոցի N 4վ շենքից Հեքիմյան փողոց տանող աստիճանները:

            Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի հավաստմամբ, վերանորոգման աշխատանքները պատշաճ որակով են իրականացրել <<Բլարգ>> և <<Անտառային հեքիաթ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները` հաճելի նվեր մատուցելով Ստեփանակերտի բնակիչներին:

            Աստիճանների վերականգնողական աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են: