ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2013-2014ԹԹ. ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

03.09.2013

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և Ստեփանակերտ քաղաքում 2013-2014թթ.ձմռան նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել 2013-2014 ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին:

Այդ կապակցությամբ կոնկրետ հանձնարարություններ են ստացել` <<Սանմաքրում>>, <<Ջմուղ-կոյուղի>>, <<Ջերմային տնտեսություն>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, Ակադամիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Զբոսայգի>> ՓԲԸ, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք ընկերություններ:

Պետական կառավարման մարմիններին, հիմնարկ-ձեռնարկություններին  հանձնարարվել է  վերացնել կոմունալ օգտագործման ցանցերում առաջացած թերթյունները և ուժեղացնել վերահսկողությունը` հակահրդեհային անվտանգության պահպանման ուղղությամբ: