Կառուցվում է նոր թաղամաս

25.01.2012

Չնայած ծնունդ առնող բնակելի նոր թաղամասի անունը դեռ հայտնի չէ, բայց ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքները ենթադրել են տալիս, որ մոտ ապագայում, <Արցախ> նորակառույց թաղամասի օրինակով, մայրաքաղաքի` ՊԲ նախկին հակաօդային պաշտպանության զորամասի տարածքը լիովին կվերակառուցվի և կբարեկարգվի, կհագենա ժամանակակից ենթակառուցվածքներով: Դրա համար հիմք են հանդիսանում այստեղ վերհառնող բարձրահարկ նոր բնակելի շենքերի կառուցման աշխատանքները:

Ըստ շինարարությունն իրականացնող գերատեսչությունների պատասխանատուների, կառուցվող թաղամասը հնարավորություն կնձեռնի ստեփանակերտցիներին բնակարանամուտ տոնելու շուրջ 200 բնակարաններում: