Ուշադրության կենտրոնում` ծայրամասային թաղամասերն են

25.01.2012

Մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերի ճանապարհների բարեկարգման ու լուսավորման խնդիրը շարունակում է մնալ  քաղաքապետարանի ուշադրության տեսադաշտում: Այդ են վկայում քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության <Արցախուղի> ՓԲԸ հետ համատեղ իրականացվող աշխատանքները, որոնք ներառում են ամենատարբեր թաղամասեր:

Միայն նախորդ տարում ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի վարչական տարածքի սահմաններում խճապատման ենթակա ճանապարհատվածների երկարությունը կազմել է 21 կիլոմետր: Հատկանշական է, որ սահմանամերձ թաղամասերում և փողոցներում իրականացվող աշխատանքների որակն ապահովելու նպատակով, քաղաքաշինության համապատասխան կառույցի կողմից պատշաճ վերահսկողություն է սահմանված: Ընդ որում, գործընթացն ընթանում է ըստ նախապես հաստատված ցանկի և ժամանակացույցի:

Նորերս ավարտական փուլ են թևակոխել Գալստյան փողոցի խճապատման աշխատանքները և եղանակները կայնունանալուն պես նոր ընթացք կստանան: