Նորություններ

11.07.2014   ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԸՆԴԳԾՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Մայրաքաղաքների միջև ավելի է սերտանում բարեկամությունը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հերթական այցն Արցախ, նախորդներից առանձնանում էր ինչպես ներկայացուցչական ընդգծված կազմով, այնպեսէլ` միջոցառումների հագեցած ծրագրով: Քաղաքապետարանի պատասխանատուներից բացի այս անգամ պատվիրակության մեջ ընդգրկվել էին նաև Երևանի վարչական բոլոր շրջանների ղեկավարները, մայրաքաղաքի կրթամշակութային և առողջարարական մի շարք հաստատությունների տնօրեններ /հատկանշականէ, որ Ստեփանակերտում նրանց են միացել նաև Երևան-Ստեփանակերտ թվով երկրորդ մարզաառողջարարական համատեղ արշավի թվով150 մասնակիցները/: