Սիրելի ստեփանակերտցիներ
Քաղաքապետարանի անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ստեփանակերտի ավանդական օրվա և քաղաքի վերանվանման 90-ամյակի կապակցությամբ:
Մենք, իրավամբ, հպարտանալու իրավունք ունենք մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա արժեքներով: Եվ այդ առումով, կարծում եմ, հոբելյաններն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:
1923թ. սեպտեմբերի 20-ին Բաքվի 26 կոմիսարների չարանենգ սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված հանրահավաքում միահամուռ որոշում կայացվեց` ի պատիվ Ստեփան Շահումյանի հիշատակի, մարզկենտրոնը...