Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի օրվա առթիվ, սեպտեմբերի 26-ին մայրաքաղաքում անց են կացվելու տոնական տարբեր միջոցառումներ և համաքաղաքացիներին հրավիրում է մասնակցելու տոնակատարությանը:
Ս.Շահումյանի անվան պուրակում նախատեսվում է նկարների, ձեռքի աշխատանքների, գորգերի ցուցահանդես և վաճառք, ինչպես նաև պլեներային նկարչություն:
Քաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում և Վերածննդի հրապարակում անցկկացվեն մարզական տարբեր միջոցառումներ, ազգային ավանդական խաղեր, կցուցադրվի նաև լարախաղ: Տոնակատարության շրջանակներում կկայանան համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:
Տոնական...