Ուսանողության միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի /պետ` Կարինե Հարությունյան/ աշխատակիցների կողմից կազմակերպված գեղարվեստական երեկոն, որին ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք:
Երեկոյին, որ հագեցած էր համերգային հետաքրքիր ծրագրով, ուղեկցվում էր ուրախ երգ ու պարով, ասմունքով, շնորհավորական խոսքերով, իրենց մասնակցությունն էին բերել Արցախի բոլոր բուհերի և քոլեջների ստեղծագործական խմբերը, որոնք աչքի ընկան իրենց գեղեցիկ...