ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Կանանց միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի <<Ռոսսիա>> համալիրում կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին ԱՀ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը, տոնի կապակցությամբ ողջունել և շնորհավորել է ներկաներին, արժևորել օրվա խորհուրդը: <<Կինը ժողովրդին սնող, պահող, մեծացնող,...