Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.04.2013   ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՊԻՏԻ ՄԱՍՆԱԿՑԵՆ ԲՈԼՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ ապրիլի 20-ին Ստեփանակերտում անցկկացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ նպատակով ստեղծվել է շտաբ` Ս.Գրիգորյանի գլխավորությամբ:

        Ի±նչ աշխատանքներ են ծրագրվում իրականացնել շաբաթօրյակի շրջանակներում և ինչպե±ս պիտի ապահովվի համաքաղաքացիների մասնակցությունը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակին: Հիմնականում այս հարցերն էին ներառված ապրիլի 11-ին մակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցության օրակարգում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

         Հանդիպմանը, որին հրավիրված էին քաղաքաշինության փոխնախարար Վազգեն Աբրահամյանը, մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, քաղաքապետարանի ենթակակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուներ, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներ, թաղային կոմիտեների նախագահներ, քննության առնվեցին և մասնավորապես ճշգրտվեցին շտաբի անդամների անելիքները:

Կարևորելով Ստեփանակերտի սանիտարական մաքրության պահպանման, կառուցապատման և բարեկարգման, կանաչ տարածքների ընդլայնման նշանակությունը նրա հետագա զարգացման գործում, Ս.Գրիգորյանը մի կարևոր շեշտադրում կատարեց: Մայրաքաղաք ոտք դնող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները երկրի մասին առաջին պատկերացումները կազմում են` դատելով քաղաքի ճարտարապետական տեսքից, նրա բարեկարգ փողոցներից և մաքրությունից: Իսկ, որպեսզի բոլորիս ընդհանուր տունը համարվող Ստեփանակերտը լինի առավել գեղեցիկ, մաքուր և հրապուրիչ, անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը, հնարավոր ամեն ինչ անել նպատակին հասնելու համար: Նման առիթ, քաղաքապետի համոզմամբ, ընձեռում է ապրիլի 20-ին անցկացվելիք համաքաղաքային շաբաթօրյակը, որի ժամանակ հնարավոր կլինի լուծել ոչ քիչ խնդիրներ: Առջևում մայիսյան եռատոնին նվիրված հանդիսություններն են և բոլոր ստեփանակերտցիները` մեծ ու փոքրիկ,արժանապատվորեն պետք է իրենց ակտիվ մասնակցությունը բերեն այդ միջոցառմանը: <<Մեր գլխավոր թշնամին` մեր անտարբերությունն է և բոլորս պետք է ուժ գտնենք մեր մեջ ու հաղթահարենք, արմատախիլ անենք այն>>,- ասել է քաղաքապետ Ս.Գրիգորյանն ավելորդ չհամարելով հավելել, թե շաբաթօրյակի ժամանակ առավել աչքի ընկած թաղային կոմիտեները քաղաքապետարանի կողմից կարժանանան դրամական պարգևների, կօգտագործվեն նաև խրախուսման այլ միջոցներ:

Հանդիպմանը ներկաների կողմից բարձրացվեցին  մայրաքաղաքի բնակչության կենսաապահովմանն առնչվող բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ քաղաքապետ Ս.Գրիգորյանն անհրաժեշտ պարզաբանումներ արեց: Մի շարք հարցեր, քաղաքապետի միջնորդությամբ, անմիջապես լուծում գտան հենց տեղում:

Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար