11.12.2019   Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախցիներ,

շնորհավորում եմ ձեզ պետական կարևորագույն տոներից մեկի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ին արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ համաժողովրդական հանրաքվեով ընդունված ԱՀ Սահմանադրությունն ամուր հիմք պետք է հանդիսանար մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար: Անցած տարիներին ՀՀ Սահմանադրությունն, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը:Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ, օրենքով պաշտպանված քաղաքացին է, իսկ սահմանադրական արժեքները իրողություն կդառնան այն դեպքում. երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք։