Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.03  դրամ
EUR   530.47  դրամ
RUB   7.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.11.2019   Քաղաքապետ Դ. Սարգսյանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Նա ակտիվ համագործակցության կոչ է արել

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որպես մայրաքաղաքի զարգացման և բնակչության կենսապայմանների բարելավմանը նպաստող խթան, իր նախընտրական ծրագրում, ի թիվս մի շարք հարցերի, կարևորել է հասարակական, մասնավորապես` երիտասարդական կառույցների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել ընդառաջել նրանց առաջարկություններին և ձեռնարկումներին:

 Նոյեմբերի 15-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի` հանրապետությունում գործող հասարակական կառույցների և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպումը, որին նաև ներկա էին փոխքաղաքապետներ Սամվել Ղուլյանը, Սուրեն Թամրազյանը, մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը, միտված էր այդ նպատակի իրագործմանը: Նա ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը և ակնկալելով թափանցիկ և անկաշկանդ խոսակցություն, խնդրեց մեկամսյա ժամկետում ներկայացնել քաղաքապետարանի հետ օրվագծվող համագործակցության ծրագրերը:

Երիտասարդության ներուժը և կամավորների խմբի ներգրավվածությունը` Ստեփանակերտի զարգացմանը, բնակչության կենսական խնդիրների լուծմանը կարևորեցին և այդ առնչությամբ իրենց նկատարումները հայտնեցին նաև փոխքաղաքապետներ Ս. Ղուլյանն ու Ս.Թամրազյանը: Նրանք ընդգծեցին, թե քաղաքապետարանում միշտ պատրաստ են ունկնդրել և քննարկել ցանկացած նպատակային, լիարժեք ծրագիր և ընթացքավորել, եթե այն բխում է հանրության շահերից և օգուտ կբերի մայրաքաղաքին:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին` նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու, Ստեփանակերտի առօրյա կյանքին վերաբերող խնդիրների քննարկումներին իրենց մասնակից անելու և ամենատարբեր ծրագրերում` ներգրավվելու պատրաստակամության համար, հասարակական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով: Նրանք շեշտեցին, որ խանդավառված են ջերմ ընդունելությունից և պատրաստ` երիտասարդների կարողությունները դրսևորելու բարձր տեխնոլոգիանների կիրառման, կրթության և մշակույթի, զբոսաշարջության բնագավառներում:

Վերջում Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի դասախոս Մերի Մուսայելյանը քաղաքապետ Դ. Սարգսյանին և փոխքաղաքապետ Ս. Ղուլյանին նվիրեց կրթօջախի ուսանողների կողմից հեղինակած երկու կտավներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն