Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.01.2013   ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Նոր տարվա անելիքներն ու ծրագրերը հստակեցնելու նպատակ էր հետապնդվում հունվարի 9-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի բաժինների պետերն ու մյուս պատասխանատուները, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարները:

            Խորհրդակցությունում Ս.Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց 2013-ին ծրագրվող աշխատանքների իրականացման ուղղությունների և ծավալների հստակեցման, քաղաքապետարանի բաժինների, նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների 2012թ. գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների ներկայացման, սկզբունքային նշանակության մի շարք այլ հարցերի վրա: Անդրադառնալով ֆինանսական կարգապահությանն առնչվող խնդիրներին, քաղաքապետը կառույցների պատասխանատուներին հիշեցրեց, որ ծախսերի մասով պետք է  բացարձակապես առաջնորդվել պետբյուջեով նախատեսված գումարներով և <գերածախս թույլ տալու մասին խոսք անգամ չի կարող լինել>:

            Նոր տարում ձեռնամուխ լինելով իրենց պարտականությունների իրականացմանը, քաղաքապետը ներկաներին հորդորեց ցանկացած ոլորտում  պատասխանատվությամբ կատարել հանձնարարված գործը, ուշադիր գտնվել քաղաքացիների դիմումների և բողոքների նկատմամբ,ամեն կերպ նպաստել քաղաքապետարանի և հասարակության միջև կապերի սերտացմանը:

            Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, նոր պաշտոնների ստանձնման  կապակցությամբ, Սուրեն Գրիգորյանը շնորհավորելով քաղաքային տեսչության նորանշանակ պետ Իրինա Խուրշուդյանին, քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանին, տեսչության քաղաքաշինական ու համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանին, հաջողություններ մաղթեց նրանց աշխատանքում:

           

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար