20.05.2019   ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Բարի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունը`սահմանամերձ զորամասեր:

Ծնողների և հարազատների  հերթական այցը` զավակներին, հնարավոր դարձավ մայիսի 17-18-ը: Նրանց  ճանապարհել և բարեմաղթանքի  խոսքեր են փոխանցել զինծառայողներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` կարևորելով  հասարակություն-բանակ կապը:

Սահմանամերձ զորամասերում զինվորների հետ հանդիպելուց հետո, ՊԲ  կենտրոնական պաշտպանականում  կայացել է հանրահավաք, ուր ելույթներ են ունեցել Երևանի  քաղաքապատերանի  սոցապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանը,  Ն զորամասի զինծառայողներ, ծնողներ: Այնուհետև քաղաքապետարանի մշակույթի  տան գեղարվեստական կոլեկտիվի նախաձեռնությամբ ներկաների համար տրվել է տոնական համերգ: Այն եզրափակվել է մասնակիցների ուրախ շուրջպարով:

Միջոցառմանը ներկա են գտնվել Ստեփանակերտի քաղաքապետի  տեղակալներ Սուրեն Թամրազյանը և Արմեն Հակոբյանը:   

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն