29.04.2019   ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԹԻՄԸ

 

Ապրիլի 26-ին Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցի մարզադահլիճում ավարտվեց նախադպրոցական հաստատությունների միջև <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթը, որին մասնակցում էին քաղաքի բոլոր նախադպրոցական հիմնարկները:

Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ: Երեխաները  մրցում էին 5 մարզաձևերում /փոխանցումավազք` արգելքների հաղթահարում, խաղային փոխանցումավազք, անցում` աթլետիկական արգելքների միջով, վարժություն` մանկական եռանիվ հեծանիվով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում/:

Ընդհանուր հաշվարկով մրցույթում առաջին տեղ գրավեց թիվ 1 դպրոցի նախապատրաստական, երկրորդ տեղը` 10-րդ դպրոցի, իսկ երրորդ տեղը` թիվ 8 դպրոցի հավաքական թիմը:

Հաղթող` թիվ 1 դպրոցի նախապատրաստական հավաքական թիմը իրավունք է նվաճել նաև մասնակցելու մայիսի 3-ին կայանալիք հանրապետական փուլին: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, արժանացել դրամական պարգևի:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն