Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.56  դրամ
EUR   542.00  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.04.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԱՆԱՉ ԶԳԵՍՏ Է ՀԱԳՆՈՒՄ

Ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում օրեցօր նոր թափ են առնում ծավալվող աշխատանքները:

Նպատակ ունենալով ընդլայնել կանաչ տարածքները և լիարժեք մաքրություն ապահովել քաղաքի բոլոր վայրերում, <<Ստեփանակերտի Թախթաջյանի անվան  բուսաբանական այգու>>, բնակարանային շահագործման ընկերության և <<Սանմաքրում>> կազմակերպության բանվորները վաղ առավոտից զբաղված են հանրօգուտ աշխատանքով և ջանք չեն խնայում կանաչապատման ու բարեկարգման գործում արժանի ներդրում ունենալու, փողոցներում, մայթերում ու բակերում, զբոսայգիներում, հասարակական վայրերում պատշաճ մաքրություն պահպանելու համար:

Դրվատանքի է արժանի Ստեփանակերտի ակադեմիկոս Թախթաջյանի անունը կրող բուսաբանական այգու ծաղկաբույծ-այգեգործների բոլորանվեր աշխատանքը, որոնք այս օրերին առանձնակի ակտիվություն են դրսևորում` ամենայնբարեխճությամբ կատարելով իրենց պարատականությունները: Փխրեցվում, պարարտացվում են  սիզամարգերը, հողը պատրաստվում է սածիլման: Խոտի սերմերը ժամանակին պահ են տրվել հողին և արդեն առողջ ծիլեր են արձակել: Հատուկ ուշադրություն է դարձվում ծառատնկի արդյունավետ կազմակերպմանը:

Միամսյակի շրջանակներում բարեկարգման, սանմաքրման և կանաչապատման գործընթացը հաջողությամբ է ընթանում Աշոտ Ղուլյանի /Բեկորի/ անվան պուրակում, ուր վաղ առավոտից աշխատանքային աշխատույժ եռուզեռ է տիրում:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի տեղեկացմամբ, ով համակարգում է ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակի անցկացման աշխատանքները, մի շարք փողոցներում և պուրակներում հատված ծառերը փոխարինվում են նորերով, ձևավորվում, երիտասարդացվում են:Նոր տնկիներ /հիմնականում` լորենիներ և մշտադալար ծառեր/ են հայտնվում մայթերի եզրերին, բազմաբնակարան շենքերի բակերում, զբոսայգիներում:

Փոխքաղաքապետը հավատացած է, որ այդ աշխատանքները հատկապես մասսայական բնույթ կկրեն ապրիլի 20-ին Ստեփանակերտում իրականացվելիք համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն