Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.56  դրամ
EUR   542.00  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.03.2019   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԱՆԴԻՊՄԱՆԸ  ՀԱՐՑԵՐԻ  ԼԱՅՆ  ՇՐՋԱՆԱԿ  Է  ՔՆՆԱՐԿՎԵԼ

 

Հարցերի լայն շրջանակ էր ներառված մարտի 27-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին  քաղաքապետարանի պատասխանատուներից բացի ներկա էին նաև մայրաքաղաքի մի շարք կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ:

Քաղաքապետը հանդիպմանը կարևորեց կառավարության որոշմամբ` մայրաքաղաք Ստեփանակերտում <<Օդային տագնապ>> ուսումնական  մարզումների նախապատրաստման  և անցկացման ամենամսյա միջոցառումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ իրավասու կառույցների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարություններ:

Խորհրդակցության ժամանակ մտքեր փոխանակվեցին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` առաջիկայում կայանալիք նիստի օրակարգի հարցերի շուրջ, հստակեցվեցին սկզբունքային  նշանակության նախագծերը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև միամսյակի  շրջանակում` մայրաքաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների ընթացքին: Հանձնաժողովի անդամներն ու ընկերությունների ղեկավարներն իրականացվող ծրագրի մանրամասների վերաբերյալ հանդես եկան համապատասխան տեղեկատվությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս.թ. օգոստոսի 5-8-ը Արցախում  նախատեսվում է առաջին անգամ կազմակերպել Համահայկական խաղեր և, բնականաբար, միջոցառումների գլխավոր  կենտրոնակայանը հանդիսանալու է Ստեփանակերտը, քաղաքապետ Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի պաշտոնյաներին, խորհրդակցության մասնակից հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց ամենայն բարեխղճությամբ նախպատրաստվել մարզական աննախադեպ     տոնին, հյուրերին  բարեկարգ, առավել գեղեցիկ և հրպուրիչ ներկայացնել մայրաքաղաքը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն