Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.59  դրամ
EUR   553.22  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.01.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ

 

 

Ստեփանակերտցիներն ավանդական Հին Նոր տարին նույնպես նշել են բարձր տրամադրությամբ, այս անգամ` Ս.Շահումյանի անվան զբոսայգում զարդարված տոնածառի շուրջ:

Հունվարի 13-ի երեկոյան այստեղ էին հրավիրվել ոչ միայն փոքրիկները, այլև մեծերը` ծնողների, պապիկների ու տատիկների ուղեկցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը, որ ուղեկցվում էր ուրախ երգ ու պարով, տոնական երաժշտությամբ, իրենց բարեմաղթանքներով ներկաներին ողջունելու էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ձմեռային  հեքիաթի հայտնի հերոսները:

Ավելի քան երկու  ժամ տևած արարողության ժամանակ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը հանդես եկավ համերգային հագեցած ծրագրով` ոգևորություն  և ջերմություն պատճառելով ներկաներին: Տոնական երեկոյին իրենց սրտառուչ երգերով ու պարերով, արտասանությամբ աչքի ընկան և փոքրիկները, որոնք ակտիվ մասնակցության համար  խրախուսանքի և հուշանվերների արժանացան Ձմեռ պապի կողմից:

Հնչեցներով Ամանորի վերջին ակորդները, մայրաքաղաքի բնակիչները ոգևորությամբ նշելով տոնը, համոզված են, որ Նոր տարին խաղաղություն ու երջանկություն կբերի հայ ժողովրդին, իրականություն կդառնան բոլորի ցանկությունները:

Միջոցառմանը ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն