Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
07.12.2018   ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

Դեկտեմբերի 7-ին վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, ուր տեղակայված է արցախյան ազատամարտում նահատակված երջանկահիշատակ Արմեն Հակոբյանի` Սպիտակի երկրաշարժի հիշատակը խորհրդանշող և հայ զավակների կորուստը ողբացող Արցախի մեծ մոր արձանը, չէր դադարում: Մեծ ու փոքր բոլորը ծաղիկներ էին խոնարհում, ցավով ու ափսոսանքով հիշում ննջեցյալներին:

Պետական այրերի և ՊԲ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցելու, քաղաքացիական իր պարտքը կատարելու համար ժամը 11-ին հուշահամալիր այցելեց նաև հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հուշարձանին ծաղկեպսակներ են տեղադրվում Արցախի իշխանությունների, պաշտպանության բանակի, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի, հասարակական տարբեր կառույցների աշխատանքային կոլեկտիվների կողմից: Թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանի գլխավորությամբ հոգևոր դասը հոգեհանգստի և ոգեկոչման կարգ է կատարում` աղոթք հնչեցնելով առ Աստված:

Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Քաղաքային իշխանության անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշարձանին:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն