Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.96  դրամ
EUR   549.93  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.10.2018   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800 –ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

 

Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանի հրավերով  Հայաստանի մայրաքաղաքում գտնվող Ստեփանանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, պատվավոր հյուրերի թվում ևս մասնակցել է  <<Էրեբունի-Երևան 2800>> ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Տարբեր քաղաքների պատվիրակությունների հետ Ս.Գրիգորյանն այցելել է Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր և ծաղիկներ  տեղադրելով անմար կրակի մոտ` հարգանքի տուրք  մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցողասպանության թանգարանի ինստիտուտում և ծանոթացել   հարուստ հավաքածուների ցուցադրությանը: Սուրեն Գրիգորյանն իր տպավորություների վերաբերյալ գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն