Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.96  դրամ
EUR   549.93  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.10.2018   ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

 

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով հրավիրվել է հոկտեմբերի 14-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը մասնակցելու, նույն օրը հյուրընկալվել է  պաշտոնակցի կողմից:

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հրավերն ընդունելու և երդմնակալության  հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար և վստահեցրել, որ Արցախի մայրաքաղաքի հետ համագործակցությունն ու բարեկամությունը կլինի շարունակական և հետզհետե ավելի կամրապնդվի: <<Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Արցախի ժողովրդի և մասնավորապես` ստեփանակերտցիների նկատմամբ, և անելու եմ հնարավորը` ավանդական կապերը զարգացնելու համար>>,- ասել է նա:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր և Ստեփանակերտի բնակչության անունից շնորհավորել է գործընկերոջը` Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան` աշխատանքում և անձնական կյանքում: Նա համոզմունք է  հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ավանդույթներն ավելի կզարգանան, և նորանոր ձեռքբերումներ կարձագանքվեն  ամենատարբեր ուղղություններում: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն