Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.10.2018   ՏՈՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ

ՄԵԾԱՐՎՈՒՄ Է ՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ

Ուսուցչի միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի <>հանդիսությունների սրահում կայացած տոնական երեկոն, որ կազմակերպել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը:

Հիշարժան օրվա կապակցությամբ ողջունելով հյուրերին, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը արժևորել է մանկավարժների վաստակը` մատաղ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության, հայրենիքի համար լիարժեք գիտելիքներով և ընդունակություններով օժտված մարդիկ պատրաստելու, ուսուցչի կոչումը բարձր պահելու առաքելության մեջ, մաղթել նրանց անսպառ եռանդ, երջանկություն և ամենայն բարիք:

Գրեթե երեք ժամ տևած միջոցառմանը, որն ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ, արտասանություններով և ողջույնի խոսքերով, մեծարվել է օրվա հերոսը` ուսուցիչը, գնահատվել նրա անուրանալի վաստակը: Երեկոյին հրավիրված էին ԿԳՍ աշխատակազմի պատասխանատուներ, մայրաքաղաքի դպրոցի տնօրեններ, բուհերի դասախոսներ, մանկավարժներ, ուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ:

Շնորհավորանքի, ինչպես նաև գնահատանքի խոսքերով հանդես են եկել տարբեր կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ: Երեկոյի մասնակիցներին երաժշտական համարներով ողջունել են Ստեփանակերտի արվեստի դպրոցի սաները, պետական համույթների մենակատարներ, միջոցառմանը հրավիրված մտավորականներ:

Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանի համոզմամբ, հադիպումը ևս մի առիթ էր արտահայտելու այն սերն ու հարգանքը, որ հասարակությունը տածում է ուսուցչի նկատմամբ, գնահատում նրա տքնանքը և նվիրումը` երեխաներին:

Վերջում բոլոր հյուրերը քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն