Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.10.2018   ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐ

 

Հոկտեմբերի 8-ին կայացած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քննություն են առնվել մի շարք առաջնահերթ խնդիրներ:

Հանդիպմանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ստեփանակերտի գլխավոր ֆինանսական փաստաթղթի` 2019թ. բյուջեի ձևավորմանը, հանձնարարվել է արագացնել իրական պատկերի արտացոլմանը միտված աշխատանքները: Միաժամանակ կարևորվել է կապիտալ շինարարության գծով ծրագրերի հստակեցման և ներկայացման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 14-ին գյուղատնտեսության աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվելու է բերքի տոն, Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի  պատասխանատուներին  և նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կառույցների ղեկավարներին հանձնարարեց ակտիվորեն ներգրավվել նախապատրաստական աշխատանքներին, և ըստամենայնի նպաստել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև 2019թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված ծրագրերի հստակեցման /ամբողջացման/ շուրջ, այդ ուղղությամբ արվել են մի շարք առաջարկություններ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն