Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.09.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ  ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

Ինչպիսի բյուջե է ունենալու 2019-ին Ստեփանակերտ քաղաքը և ծախսերի ու եկամուտների մասով ինչպես է իրական պատկերն արտացոլվելու տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում: Ինչ է իրենից ընդհանրապես ենթադրում նոր ձևավորվող համայնքային բյուջեն:

Հիշյալ հարցերի  պատասխանները ստանալու և գալիք տարվա բյուջեի նախագիծն ուրվագծելու նպատակ էր  հետապնդվում սեպտեմբերի 28-ին քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որ վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ներկաների ուշադրությունը հրավիրելով քննարկվող  խնդրի մանրամասներին, քաղաքապետը հանդիպման  մասնակիցներին հանձնարարեց ֆինանսական  վերլուծությունների հիման վրա ճշգրիտ հաշվարկներ կատարել  և իրատեսական  այնպիսի փաստաթուղթ ներկայացնել, ուր հիմնավորված կլինեն նախատեսվող ծախսերն ու եկամուտները:

Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև գալիք տարվա կտրվածքով նախատեսվող շինարարական ծրագրերի և առաջնահերթությունների հստակեցման վերաբերյալ: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը շեշտել է քննարկվող հարցի կարևորությունը` բոլոր ուղղություններով /ըստ ոլորտների/ արդյունավետ աշխատանք ծավալելու և 2019թ. իրականացվելիք ծրագրերը նախանշելու խնդրում:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն