Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.27  դրամ
EUR   567.63  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.09.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ`

ԼՂՀ  ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի համաքաղաքացիներ

Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մեր ժողովրդի  համար պատմական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող իրադարձության` ԼՂՀ հռչակման 27-րդ  տարեդարձի կապակցությամբ: Հատկանշական է, որ տոնը համընկնում է սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա  հետ, ինչի առիթով ևս իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում բոլոր ստեփանակերտցիներին:

Արցախյան ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը լի են հաղթանակներով ու ձեռքբերումներով: Մեզնից յուրաքանչյուրը , բնականաբար, քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվել մեծ  դժվարությունների և զոհողությունների  գնով: Հազարավոր հայորդիներ  ու դստրեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն ազատ ու անկախ Արցախի` այն համոզմամբ, որ վերջ կտրվի Ադրբեջանի բռնատիրությանը և մեզ կվիճարկվի ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը:

Ավելի քան քառորդ դար է, ինչ կերտում ենք մեր անկախությունը, մեր երկրի ապագան: ԼՂՀ իշխանությունների, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ արագ վերացվել են դաժան  պատերազմի հետևանքները: Տարեցտարի զարգանում է տնտեսությունը, վերակառուցում, իրենց տեսքն են բարեփոխում  մեր քաղաքներն ու գյուղերը, պետության կողմից հոգ է տարվում բնակչության սոցիալական պայմանների բարելավման  ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում, երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է մնում դպրոցաշինության խնդիրը: Այդ տեսակետից հաճելի առիթներ քիչ չենք ունեցել և ստեփանակերտցիներս: Գրեթե ամեն տարի մայրաքաղաքում աշակերտների առաջ իր դռներն են բացում նորակառույց կամ հիմնանորոգված մի կրթօջախ` ժամանակակից ամենահարմարավետ պայմաններով, ուր Արցախի վաղվա ապագան է դաստիարակում` սերտելով ավագների պատգամները:

Հավատացած եմ, որ ձեռք բերված  հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը  կնպաստեն սեփական ունակությունների և կարողությունների դրսևորմանը: Իսկ գաղտնիք չէ, որ դպրոցն ավարտող աշակերտը վաղն ավագ սերնդի շարքերը համալրող  մեր ապագա մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, շինարարը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի ավելի շենացնեն մեր երկիրը, այն դարձնեն առավել զարգացած, ծաղկուն և բարգավաճ:

Սիրելի համաքաղաքացիներ

Վերստին շնորհավորում եմ հիշարժան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, ստեղծաբար ու արգասաբեր աշխատանք, երջանկություն: