23.08.2018   Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սիրելի քաղաքացիներ

Հրավիրում ենք բոլորին մասնակցել լուսանկարչական մրցույթին, որը նվիրված է Ստեփանակերտի օրվան` <<Իմ սիրելի Ստեփանակերտ>> թեմայով: Մրցույթին ընդունվում են գունավոր, սև ու սպիտակ աշխատանքներ: Լուսանկարները պետք է ներկայացվեն տպագիր և էլեկտրոնային ձևով: Տպագիր ձևով` A4 ֆորմատի, իսկ ելեկտրոնային` JPEG ֆորմատով:

Լուսանկարչական մրցույթի  պայմանները հրապարակված են Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքում` HTTP://www.stepanakert.am/:

Մրցույթը տեղի կունենա 2018թ.սեպտեմբերի 22-ին, ժամը 10.00-ից մինչև 17.00-ը` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարան