20.11.2012   ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Ուսանողների միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի <Ստենդալ> ջազ-ակումբում կայացած երեկոն, որը կազմակերպել էր քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը:

Միջոցառման մեջ գլխավորապես ներգրավվել էին հանրապետության բուհերի (Արցախի պետական համալսարան, <Մեսրոպ Մաշտոց>, <Գրիգոր Նարեկացի> պետհավատարմագրված համալսարաններ, <Գյուրջյան> կիրառական արվեստի ինստիտուտ և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ) ուսանողական խմբերը, որոնք տարբեր անվանակարգերում (երգ, պար, ասմունք և այլն) ներկայացրին իրենց ընդունակությունները:

Երեկոյին հրավիրվել էին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները` փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ, ովքեր և պատասխանեցին ուսանողների կողմից առաջադրված տարաբնույթ հարցերին: Հենց նրանք էլ ընդգրկված էին հանձնախմբի կազմում և ամփոփեցին մրցույթի արդյունքները:

Վերջում տոնի կապակցությամբ կազմակերպված ուսանողական մրցույթի հաղթող թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացան նվերների: