Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.80  դրամ
EUR   562.73  դրամ
RUB   7.73  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.07.2018   ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՇԵՆՔ Է ՓԼՈԻԶՎԵԼ

 

Հունիսի 30-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 5 հասցեում  երկհարկանի հինավուրց շենքի մի հատված է փլուզվել: Բարեբախտաբար, փլման ժամանակ բնակելի տարածքում ոչ ոք չի եղել, և ոչ մի անձնավորություն չի տուժել:

Շենքը, որ քաղաքի ամենահին կառույցներից է, և <<հիշատակվում>> է 19-րդ դարի 80-ականների սկզբներին, խարխուլ, վթարային շինություն է, և մասնագետների հավաստմամբ վաղուց <<սպառել>> է իրեն: Տարիներ առաջ բնակչության մի մասը բարելավվել է հարմարավետ բնակարաններով և լքել շենքը: Մինչդեռ որոշ ընտանիքներ շարունակում են բնակվել հին կացարաններում: Քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության պատասխանատուները դեպքից րոպեներ անց   այցելել են նշված վայր և հետաքրքրվել  իրավիճակով, ուսումնասիրություններ կատարել ու փորձել խնդրի լուծման համար տարբերակներ գտնել:

Ըստ քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի, տարիներ առաջ, ինչ-ինչ պատճառներով  որոշ ընտանիքներ հրաժարվել են նոր բնակարաններ տեղափոխվել, ու ներկայումս 26 բնակիչներ են հաշվառվում Գրիգոր Լուսավորիչ 5 հասցեում: Նրա խոսքով տեղափոխման հարցը քննարկման փուլում է գտնվում, և առաջիկայում համապատասխան գերտեսչություները կանդրադառնան խնդրի կարգավորմանը:      

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն