Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.96  դրամ
EUR   549.93  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.06.2018   ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

Մայրաքաղաք Ստեփանակերտում գլխավորապես բնական աղետի հետևանքների վերացմանն էր միտված քաղաքապետարանի կողմից հունիսի 23-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը, որին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ինչպես կոմունալ տնտեսությունների և ընկերությունների, այնպես էլ` հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները:

Առաջնահերթությունների թվում առանձնակի ուշադրություն է դարձվել քաղաքի սանիտարական մաքրության, կանաչ տարածքների վերամշակման, չորացած, կարկտահարման հետևանքով շարքից դուրս եկած թփերի և տնկիների վերականգնմանը: Լայն թափով շարունակվել են բարեկարգման աշխատանքները` բակերում, փողոցներում և հրապարակներում, հասարակական վայրերում, կարգի են բերվել պետական կառույցներին և դպրոցներին հարող տարածքները:

Շաբաթօրյակի համակարգման հանձնաժողովի նախագահ փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հավաստմամբ ինչպես միշտ, այս անգամ ևս, աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից առանձնացել են <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ջրմուղ – կոյուղի>> ընկերությունները, որոնց ջանքերի շնորհիվ ավելորդություններից ազատվել, թարմացվել ու հաճելի տեսքի է բերվել մայրաքաղաքը: Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել ծաղիկների նոր սածիլներ և վերականգնել աղետից տուժած սիզամարգերը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն