Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.06.2018   ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱՂԵՏԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

 

Մայրաքաղաքում բնական աղետի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հունիսի 23-ին անցկացվելիք համաքաղաքային շաբաթօրյակի համալիր ծրագիրն է քննարկումների և հստակեցման առարկա հանդիսացել Ստեփանակերտի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հանդիպմանը, որ քաղաքապետարանի բաժնի պետերից բացի, հրավիրվել էին նաև կոմունալ տնտեսությունների և հիմնարկների ղեկավարները, առանձնակի ուշադրություն է հրավիրվել սելավից, ուժեղ քամուց և կարկտահարությունից առավել տուժած բարձրահարկ շենքերի և առանձնատների, կենսական նշանակության շենք-շինությունների տանիքների հնարավորինս արագ վերականգնմանը, բնակչությանը ցուցաբերվող աջակցության արդյունավետ կազմակերպմանը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը քաղաքի կանաչ տարածքների վերականգնման ուղղությամբ կոնկրետ հանձնարարություն է տվել բուսաբանական այգու ղեկավարությանը` ձեռքբերել նոր տնկիներ ու  ծաղիկների սածիլներ և սիզամարգերում, պուրակներում տունկ կատարել: Համապատասխան հանձնարարականներ են ստացել նաև <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> և մյուս ընկերությունների պատասխանատուները:

Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ անկախ սեփականության ձևից,Ստեփանակերտի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններն ու կազմակերպություններնակտիվորեն կմասնակցեն շաբաթօրյակին և իրենց ներդրումը կբերեն սանիտարական մաքրման ուբարեկարգման աշխատանքներին, աղետի հետևանքների վերացմանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն