Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.10.2012   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՐԵՎԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Երևանի օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու բոլոր երևանցիներին: Հեռագրում մասնավորապես ասվում է.

            §Քաղաքի բնակչության, անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ համայն հայության հպարտությունը հանդիսացող մայրաքաղաք Երևանի օրվա կապակցությամբ: Տոն, որ հոգեհարազատ է յուրաքանչյուրիս համար ու խորհրդանշում է 2794-ամյա քաղաքի հիմնադրման հարուստ պատմությունն ու մեր ժողովրդի իմաստությունը, նրա զորեղ կամքն ու բազկի ուժը: Ու այսօր էլ դարերի խորքից հնամյա և նորօրյա քաղաքը պատմամշակութային մնայուն արժեքներով, բացառիկ հուշարձաններով և բարձրաճաշակ շինություններով, թարմ շունչ ու ոգի է հաղորդում իր ճարտարապետական տեսքին, որով, իրավամբ, հպարտանում ենք բոլորս:

Ուշագրավ է, որ հաճելի զուգադիպությամբ արցախցիները նշում են նաև Ստեփանակերտի ավանդական օրը /հոկտեմբերի 13-ին/: Ասել է, թե փորձում ենք միասին անցնել մեր ճանապարհը, որ տանում է դեպի լուսավոր գալիք: Համոզված եմ, որ վերջերս Արցախում մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության մասին ստորգրված համաձայնությունն  էլ ավելի կնպաստի քաղաքապետարանների միջև կապերի ամրապնդմանն ու համագործակցության ընդլայնմանը, երկու քաղաքների զարգացմանն ու բարգավաճմանը:

Հարգարժան պարոն քաղաքապետ

Երևանի օրվա կապակցությամբ, վերստին ընդունեք իմ անկեղծ նորհավորանքներն ու բարեմաղթանքները: Հաջողություններ ու ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ ու Ձեր ընտանիքին, բոլոր երևանցիներին ասվում է շնորհավորանքի խոսքում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար